ՍՆՈՒ՛ՆԴ, ՈՉ ԹԵ ՎԱՐՁ

ՎԱՐՁԱԿԱԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ․ Եթե COVID-19 ճգնաժամի ընթացքում  ի վիճակի չեք վճարել բնակարանի վարձը, եղեք հնարավորինս պաշտպանված։ Կից կգտնեք նամակի օրինակ, որը կարող եք ուղարկել ձեր տանտիրոջը` տեղեկացնելով նրան, որ չեք վճարելու ամսվա բնակարանային վարձը։ Նաև կգտնեք ցուցումներ այն մասին, թե ինչպես մասնակցել Լոս Անջելեսի վարձակալների միության (ԼԱՎՄ) տեղական մասնաճյուղի առցանց հանդիպումներին` միանալով Լոս Անջելեսի բոլոր այն բնակիչներին, ովքեր ևս չեն վճարելու բնակարանային վարձը` անվճարունակ լինելու կամ միասնական պայքարին միանալու պատճառով։ Դուք մենակ չեք։ Միասին կարող ենք պահանջել վարձերի համաներում, որ այդքան անհրաժեշտ է բոլորիս համար։ Ուղարկեք  այս ուղեցույցը ձեր ընտանիքին, ընկերներին, հարևաններին:

ՈՒՂԵՑՈՒՅՑԻ ԱՌՑԱՆՑ ՏԱՐԲԵՐԱԿԸ  ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅՑԵԼԵՔ

Դուք կարո՞ղ եք վճարել ապրիլ և մայիս ամիսների բնակարանային վարձը։ Որտեղի՞ց եք գումար գտնելու սննդի, դեղորայքի, կամ այլ անհրաժեշտությունների համար։ Իսկ ձեր ընտանիքը, հարևանները, ընկերներն ի՞նչ են անելու։ Թե որքան կտևի այս ճգնաժամը հայտնի չէ։ Ընտրության առջև լինելուց ընտրե՛ք սնունդը: Ընտրե՛ք դեղորայքը: Պահե՛ք բնակարանի վարձի գումարը վաղվա օրվա համար։

Մենք չգիտենք, թե որքան ժամանակ ենք գործազուրկ լինելու և մնալու տանը։ Մենք չենք վստահում կառավարությանը մեզ տրամադրել այն միջոցները, որոնք անհրաժեշտ են գոյատևելու համար։ Առաջարկում ենք պահել վարձավճարը ապրուստի ծախսերի՝ առաջին անհրաժեշտությունների, ուտելիքի, դեղորայքի համար։ Վարձի ստացականը հնարավոր չէ ուտել:Կից կգտնեք մանրամասն ուղեցույց այն մասին, թե ինչպես հնարավորինս պաշտպանվել այս ճգնաժամի ընթացքում՝ չվճարելով բնակարանային վարձավճարը։ Ներքևում կգտնեք նամակի օրինակ, որը կարող եք ուղարկել ձեր տանտիրոջը, տեղեկացնելով նրան, որ չեք վճարելու ամսվա բնակարանային վարձը։ Կգնտեք նաև ցուցումներ այն մասին, թե ինչպես մասնակցել Լոս Անջելեի վարձակալների միության (ԼԱՎՄ) տեղական մասնաճյուղի առցանց հանդիպումներին՝ այսպիսով միանալով Լոս Անջելեսի այլ բնակիչներին, ովքեր նույնպես անկարող են վճարել վարձը։ Դուք մենակ չեք։ Միասին կարող ենք պահանջել վարձերի համաներում, որ այդքան անհրաժեշտ է։ Ուղարկեք  այս ուղեցույցը ձեր ընտանիքին, ընկերներին, հարևաններին: Այցելեք bit.ly/FOODNOTRENT ՝ ուղեցույցի առցանց տարբերակը գտնելու համար։