ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼ

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼ (STEP ONE): ՄԻԱՑԻՐ ԼԱՎՄ-ԻՆ՝ ՇԱՏԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵՐ ՇԱՐՔԵՐԸ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՑ

Լոս Անջելեսի վարձակալների միությունը (ԼԱՎՄ) ինքնավար, անդամների կողմից ֆինանսավորվող միություն է, որը պայքարում է անհատի բնակարանի իրավունքի համար։ Մեր գոյության հինգ տարիների ընթացքում վարձակալների հետ միասին համախմբվել  ենք վտարումների, ոտնձգությունների և տեղահանության դեմ՝ գործադուլների, ուղղակի գործողությունների և մեդիա արշավների միջոցով, և հասկացել ենք, որ քանակը ուժ է։ Մեկին վտարելը ավելի հեշտ է, քան շատերին վտարելը։

Մինչ օրս մեր ներկայացուցիչների արձագանքը բնավ բավարար չի եղել հոգալու վարձակալների կարիքները։ Անդամակցելով ԼԱՎՄ- ին, դուք ամրապնդում եք վարձակալների հավաքական ուժը և օգնում բոլորիս խնդրանքների փոխարեն պահանջներով հանդես գալու։

Ավելին, ԼԱՎՄ-ին անդամակցելը կօգնի ձեզ պաշտպանել ձեր իսկ իրավունքները։ Դուք իրավունք ունեք պաշտպանված լինել ձեր տանտիրոջ կողմից գործադրվող ճնշումներից։ Եթե դուք ԼԱՎՄ- ի անդամ եք և ձեր տանտերը փորձի այս նամակին արձագանքել ոտնձգությունների, վարձավճարի  հանկարծակի բարձրացման կամ անհրաժեշտ վերանորոգումներ անելուց հրաժարվելու միջոցով, դուք կարող եք դատարանում պնդել, որ նա խախտել է համախմբվելու ձեր սահմանադրական իրավունքը: 

ԵՐԿՐՈՐԴ ՔԱՅԼ (STEP TWO): ԱՄԵՆ ԱՄԻՍ ԵՐԲ ՉԵՔ ԿԱՐՈՂ ՏԱՆ ՎԱՐՁԸ ՎՃԱՐԵԼ, ՁԵՐ ՏԱՆՏԻՐՈՋԸ ԵՎ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ՁԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՓՈՍՏՈՎ ՈՒՂԱՐԿԵՔ ՎԱՐՁԻ ՉՎՃԱՐՄԱՆ Լ.Ա.Վ.Մ. ՆԱՄԱԿԸ

Լրացրե՛ք այս նամակը և ուղարկեք ձեր տանտիրոջը: Պատճենեք այն, որպեսզի ունենաք ապացույց, որ նամակը ուղարկվել է: Պատճեներից մեկը ուղարկեք Լոս Անջելեսի քաղխորհրդի ձեր ներկայացուցիչներին, որպեսզի նրանք տեղյակ լինեն ձեր, ինչպես նաև քաղաքի այլ վարձակալների իրավիճակի մասին: Պարզելու համար, թե ով է քաղաքային խորհրդի ձեր ներկայացուցիչը այցելեք՝

https://www.lacity.org/government/popular-information/elected-officials/city-council ։

Յուրաքանչյուր ամիս, երբ չեք կարող վճարել ձեր բնակարանավարձը, ուղարկեք վարձի չվճարման առանձին նամակ:

ԵՐՐՈՐԴ ՔԱՅԼ (STEP THREE): ՁԵՐ ԴՌԱՆ ԲՌՆԱԿԻՑ ԿԱԽԵՔ ԴԱՏԱՐԿ ՄԹԵՐԱՅԻՆ ՏՈՊՐԱԿ ԵՎ ՏԵՂԱԴՐԵՔ ԴՐԱ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈԻՄ ՈԻՂԵԿՑՎԱԾ ԱՅՍ ՏԵՔՍՏՈՎ`  #FOODNOTRENT #JoinLATU 

Սպասե՜ք, իիի՞նչ: Դուք մասնակցում եք «Սնու’նդ, ոչ թե վարձ» (Food Not Rent) միասնական ակցիային, լինի դա ինքնակամ թե անհրաժեշտությունից դրդված: Մթերային տոպրակ կախեք ձեր դռնից` ձեր հարևաններին ցույց տալու ձեր մասնակցությունը: Դուք կարող եք նաև տոպրակն օգտագործել հարևանների հետ ապահով կերպով սնունդ, դեղամիջոցներ և այլ անհրաժեշտ իրեր փոխանցելու համար: Լուսանկարեք տոպրակը և տեղադրեք դրա նկարը սոցիալական ցանցերում հետևյալ վանդականիշերով ՝ #FoodNotRent #JoinLATU #CantEatTheRent

ՉՈՐՐՈՐԴ ՔԱՅԼ (STEP FOUR): ՏԵՂՅԱԿ ՊԱՀԵՔ ՁԵՐ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԵՎ ՄԻԱՑԵՔ ՀԱՎԱՔԻ

Տեղեկացրեք ձեզ ամենամոտ գտնվող ԼԱՎՄ տեղական մասնաճյուղին, որ ձեր տանտիրոջը վարձի չվճարման նամակ եք ուղարկել: Տեղական մասնաճյուղի առաքելությունն է միավորել, աջակցել, արդի տեղեկատվություն տրամադրել վարձակալներին, և այս անորոշ ժամանակներում տարածք ապահովել՝ համախմբվելու ու իրար օգնելու համար: Դուք կարող եք գտնել ձեր տեղական մասնաճյուղը այցելելով ՝ https://latenantsunion.org/am/locals/ ։

Covid-19 ճգնաժամի ընթացքում մեր անդամների անվտանգությունն ապահովելու համար ԼԱՎՄ-ի տեղական հանդիպումները անց են կացվում առցանց` ZOOM-ի միջոցով: Կարող եք հանդիպմանը միանալ համակարգչով կամ հեռախոսով: Հանդիպումների ցուցակը տեսնելու համար այցելեք վերը նշված կայքը և այնտեղ սեղմեք «ZOOM» հղման վրա:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՔԱՅԼ (STEP FIVE): ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ,  ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ՈՐՈՇՈՒՄՈՎ: ՀԱՐՑՐԵՔ ԱՐԴՅՈՔ ԻՐԵՆՔ ՆՈՒՅՆՊԵ՞Ս ԿՑԱՆԿԱՆԱՆ ՆՈՒՅՆՆ  ԱՆԵԼ, ԵՎ ԿԱՊԵՔ ՆՐԱՆՑ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ